2 դեկտեմբերի 2011 - 11:18 AMT
Google-ը պատրաստվում է ստեղծել օնլայն խանութ

Ինտերնետ գիգանտ Google-ը բանակցություններ է վարում խոշոր վերավաճառող ընկերությունների հետ օնլայն գնումների ծառայության ստեղծման մասին, որպեսզի վերջիններս կարողանան 24 ժամում հասցնել գնված ապրանքը գնորդներին։

Այս ծառայությունը կարող է դառնալ հսկա Amazon օնալյն խանութի մրցակիցը, հաշվի առնելով այն փաստը, որը Amazon-ն առաջարկում է 2-օրյա առաքում տարեկան 79 դոլար բաժանորդագրության դեպքում։

Ըստ The Wall Street Journal-ի տվյալների, Google-ն արդեն հասցրել է բանակցել այնպիսի վերավաճառողների հետ, ինչպիսիք են ամերիկյան հայտնի Macy's-ը, OfficeMax-ը և Gap-ը։