Իրանի Fars գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն փորձում է հաշտեցնել Իրանին ու Մեծ Բրիտանիային:
Դավութօղլուն հեռաձայնել է Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին՝ այն հույսով, որ կհաջողվի կանխել երկու երկրների հարաբերությունների վերջնական խզումը:
Բրիտանիան հետ է կանչել իր դեսպանին Թեհրանում և տարհանել է դիվանագիտական անձնակազմին այն բանից հետո, երբ պարսիկ ուսանողների ամբոխոը հարձակվել է և ավերել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: