2 դեկտեմբերի 2011 - 12:40 AMT
The Banker-ը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը ճանաչել է հանրապետության լավագույն բանկ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արժանացել է բրիտանական հեղինակավոր պարբերականի կողմից անցկացվող «2011 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին: Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը: Ընդհանուր առմամբ, Էյչ-Էս-Բի-Սի-ն արժանացել է վեց մրցանակի, ներառյալ` Էյչ-Էս-Բի-Սի Խմբի «2011 թվականի Տարվա Բանկ» ճանաչվելը:

Իր գոյության 12-րդ տարում The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը: Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, նոր ծառայություններ, ինչպես նաեւ հետճգնաժամային փուլում փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը չափանիշներով: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2011 թվականի դեկտեմբերյան համարում:

«The Banker» հեղինակավոր ամսագրի այս մրցանակը ևս մեկ անուղղակի վկայությունն է մեր ռազմավարության հաջողության. նպատակաուղղված ընդլայնողական քաղաքականություն, նորարարական ծառայությունների ներմուծում, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարում, ծախսերի խիստ վերահսկում բոլոր ոլորտներում` ի շահ հաճախորդների և այլ շահառուների», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: