2 դեկտեմբերի 2011 - 14:07 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ԲՀԿ-ի մասին հանդիսանում է քաղտեխնոլոգիա, կարծում է Ռազմիկ Զոհրաբյանը

Իշխող ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մեկնաբանել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիայից դուրս գալու դեպքում, կոնգրեսին անհրաժեշտ կլինի համագործակցություն հաստատել նրա հետ: «Եթե ՀԱԿ-ը փորձում է ստեղծել ինչ-որ հոգեբանական ճեղք, ապա դա նրան չի հաջողվի, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» ՀԱԿ-ից պակաս լավ չի տիրապետում քաղտեխնոլոգիաներին, և հասկանում է, որ դրանք քաղտեխնոլոգիաներ են»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Զոհրաբյանը:

Նա հիշեցրել է նաև Վարդան Բոստանջյանի խոսքերը, որ «Բարգավաճ Հայաստանը» և ՀՀԿ գտնվում են կոալիցիոն համագործակցության մեջ, և որ նրանց միջև տարաձայնություններ չկան:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ապա Զոհրաբյանի կարծիքով, այն պայմանավորված է մոտեցող ընտրություններով:

Նոյեմբերի 25-ին՝ ելույթ ունենալով ՀԱԿ-ի հանրահավաքում, վերջինիս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիայից դուրս գալու դեպքում ՀԱԿ-ը պետք է սկսի նրա հետ համագործակցությունը: «Սա կարող է լրջորեն փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը»,- նշել է նա: Ընդ որում, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ սա կոնգրեսի պաշտոնական դիրքը չէ, այլ իր սեփական կարծիքը: