Առաջին անգամ երեք տարվա մեջ Google-ի Chrome վեբ-բրաուզերն առաջ է անցել Firefox-ին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը որպես ամենաճանաչված բրաուզեր։ Բրաուզերների համաշխարհային շուկայում Chrome-ին պատկանում է շուկայի 25.69%-ը, իսկ Firefox-ին շատ քիչ տարբերությամբ՝ 25.23%-ը։
Այս հաշվարկը կատարել է StatCounter վիճակագրական ընկերությունը, գրում է ReadWriteWeb.com-ը։
Chrome բրաուզերն առաջին անգամ թողարկվել է 2008-ին, իսկ Firefox-ը նրանից 4 տարի ավելի վաղ։ Chrome-ը երեք տարում կարողացավ հասնել ամենաարագ բրաուզերի կարգավիճակին։
Սակայն, իհարկե մինչ օրս առաջատարը բրաուզերների շուկայում շարունակում է մնալ Microsoft-ի Internet Explorer-ը։ Internet Explorer 9-ը այժմ համարվում է ամենաշատ օգտագործվողը Windows 7 օպերացիոն համակարգում։ Կան հազարավոր համակարգիչներ, որ դեռ աշխատում են Windows XP և անգամ օգտագործում են հին Internet Explorer 6 տարբերակը։