
Թուրքիան լրջորեն դիտարկում է Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը: «Բուֆերային գոտու հարցում Թուրքիան կգործի Արաբական պետությունների լիգայի հետ համատեղ»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը՝ պատասխանելով արաբ լրագրողների հարցին, որոնք ներկա են Ստամբուլում ընթացող թուրք-արաբական մեդիահամաժողովին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Մինչ օրս դա չի քննարկվել, սակայն հնարավոր իրադարձությունների լույսի ներքո անհրաժեշտության դեպքում այդ հարցում Թուրքիան կգործի ԱՊԼ-ի հետ»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը: