3 դեկտեմբերի 2011 - 09:47 AMT
ՄԱԿ ԱԽ-ն որոշել է 3 ամսով երկարացնել Լիբիայի աջակցության առաքելության ժամկետը

ՄԱԿ ԱԽ-ն ուրբաթ օրը 3 ամսով երկարացրել է Լիբիայի աջակցության առաքելության ժամկետը, որտեղ Մուամար Քադդաֆիի իշխանության 40 տարուց հետո իշխանության եկավ ընդդիմությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Համապատասխան բանաձևն ընդունվել է միաձայն ՄԱԿ ԱԽ 15 անդամ երկրների կողմից:

Լիբիա առաքելություն գործուղելու մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 17-ին: Մասնավորապես, այն նախատեսում է իշխանության մարմինների ընտրություն Լիբիայում: ՄԱԿ-ի առաքելությունում աշխատում է շուրջ 200 մարդ:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին իշխանությունների դեմ զանգվածային ցույցերը, հսկայական վնաս հասցվեց նավթ արդյունահանող այդ երկրի տնտեսությանը: Քադդաֆին սպանվեց հոկտեմբերի 20-ին Սիրտ քաղաքի մերձակայքում, իշխանության եկավ ընդդիմությունը: