3 դեկտեմբերի 2011 - 10:40 AMT
Վիկ Դարչինյանի քաշը 53,4 կգ է, իսկ նրա մրցակիցը նրանից մի փոքր ավելի ծանր է

Անահայմում (ԱՄՆ) տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Honda կենտրոնում կայանալիք բռնցքամարտի երեկոյի մասնակիցների կշռման պաշտոնական արարողությունը:

IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի (Հայաստան) քաշը 53,4 կգ է (117,75 ֆունտ), իսկ նրա մրցակիցը նրանից մի փոքր ավելի ծանր է: WBA վարկածով չեմպիոն Անսելմո Մորենոյի (Պանամա) քաշը 53,5 կգ է (118 ֆունտ):

Երեկոյի գլխավոր մենամարտը կլինի IBF վարկածով թեթևագույն քաշում աշխարհի չեմպիոն մեքսիակցի Աբներ Մարեսի ու նույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի (Գանա) միջև:

Մարեսը կշռում է 53,1 կգ (117 ֆունտ), իսկ Ագբեկոն՝ 53,2 կգ (117,25 ֆունտ):