3 դեկտեմբերի 2011 - 12:34 AMT
Իվո Դաալդեր. Մենք կիրագործենք ՀՀՊ ստեղծման բոլոր 4 փուլերը՝ դուր կգա դա Ռուսաստանին, թե ոչ

ԱՄՆ-ն կշարունակի հակահրթիռային պաշտպանության՝ ՀՀՊ համակարգի կառուցումը Եվրոպայում անկախ Ռուսաստանի կարծիքից այդ հարցում, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դաալդերը Վաշինգտոնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ:

«Իրանից բխող սպառնալիքն աճում է, ընդ որում ավելի արագ, քան մենք կարծում էինք 2 տարի առաջ»-հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում:

Նա կոչ է արել ՌԴ-ին մասնակցել Եվրո ՀՀՊ համակարգին՝ նշելով, որ դա բխում է Ռուսաստանի շահերից: