3 դեկտեմբերի 2011 - 15:08 AMT
ՀՀ նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ ուսանողական մրցույթ-ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը կազմակերպել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցում են Գեղարվեստի պետական ակադեմիայի լավագույն ուսանողները: Այն շարունակվելու է մինչև դեկտեմբերի 7-ը:

Ժյուրիի որոշմամբ մրցանակներ կհանձնվեն «Լավագույն նկար», «Լավագույն քանդակ» և «Լավագույն հագուստ» անվանակարգերում։ Ինչպես նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, երիտասարդ ստեղծագործողները ցուցադրվելու կարիք ունեն և ՀՀԿ-ն միշտ պատրաստ է երիտասարդներին օգնելու այդ հարցում: Մրցանակները լինելու են դրամական, իսկ յուրաքանչյուր անվանակարգում առաջին 3 տեղերը որոշելու է հատուկ ժյուրին: