Ֆրանսիայի իշխանությունները որոշել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա գրոհից և դրան հաջորդած՝ Իրանում բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության փակումից հետո, ժամանակավորապես կրճատել Թեհրանի դեսպանատանը գտնվող իրենց քաղաքացիների թիվը, շաբաթ օրը հայտնել է Ֆրանս Պրեսս գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ընդունված միջոցները վերաբերում են դիվանագիտական անձնակազմին և բոլոր ֆրանսիացի պաշտոնական այրերի ընտանիքներին, որոնք գտնվում են Թեհրանում: Գործակալության տվյալներով առաջիկա օրերին նրանց առաջարկվելու է լքել Իրանը:
Երեքշաբթի արմատականորեն տրամադրված իրանցի ուսանողները բրիտանական դիվանագիտական առաքելության առջև բողոքի ակցիա են կազմակերպել, նեխուժել են դեսպանատան գլխավոր շինություն, փոկել և այրել են բրիտանական դրոշը և դրա փոխարեն բարձրացրել իրանականը: Բրիտանական ԱԳ նախարարության կարծիքով միջադեպը չէր կարող իրականանանալ առանց Իսլամական Հանրապետության կառավարության որոշակի աջակցության:
Բոլոր բրիտանացի դիվանագետներն արդեն լքել են Թեհրանը: Մեծ Բրիտանիայի տարածքում գտնվող իրանցի դիվանագետները արտաքսվել են երկրից:
Նոյեմբերին տեղի է ունեցել Թեհրանի և Լոնդոնի հարաբերությունների զգալի վատացում: Մեծ Բրիտանիան Իրանի նկատմամբ ներմուծել է լրացուցիչ պատժամիջոցներ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որտեղ ասվում է այն մասին, որ Թեհրանը մինչև 2003 թվականը աշխատանքներ է տարել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ: