5 դեկտեմբերի 2011 - 09:48 AMT
Սիրիան Արևմուտքին ահաբեկելու նպատակո՞վ է անցկացրել հրթիռային փորձարկումներ

Իսրայելյան բանակի աղբյուրները հաղորդել են, որ Սիրիան անցկացրել է հրթիռային փորձարկումներ՝ Բաշար Ասադի ռեժիմի ամրությունը ցուցադրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղելով բանակային աղբյուրներին, սիրիական բանակը շաբաթ օրն անցկացրել է իր նորագույն Scud-B հրթիռների փորձարկումները:

Scud-B՝ 300 կիլոմետր հեռավորությամբ, հրթիռների փորձարկումը անցկացվել է Սիրիայի հյուսիս-արևելքում: Մեկնարկներն ուղղվել են իրանական սահմանին:

Ինչպես նշել են բանակայն աղբյուրները, ուժի նման ցուցադրումը ուղիղ եթերով հեռարձակվել է սիրիական հեռուստատեսությամբ, այն բնավ նպատակ չի ունեցել վախեցնել Իսրայելին: Ամենայն հավանակնությամբ, դա բոլոր արևմտյան երկրներին ուղղված հաղորդագրություն էր, որոնք մտադիր էին Սիրիայում ռազմական միջամտություն իրականցնել:

Պաշտոնապես արևմտյան ոչ մի երկիր չի խոսում Սիրիայում լիբիական սցենարի կրկնության մասին: Սակայն հակակառավարական ցույցերի ընթացքում մահացածների թիվը ստիպել է որոշ քաղաքագետների բարձրաձայն արտահայտվել ավելի արմատական միջոցների անհրաժեշտության մասին, որոնք կկանգնեցնեն արյունահեղությունը: