5 դեկտեմբերի 2011 - 13:08 AMT
Դավիթ Նալբանդյան. Արգենտինայի հավաքականը պետք է գոհ և բավարարված լինի իր կատարած աշխատանքով

Դևիսի գավաթում Իսպանիայի դեմ իր թիմին զուգախաղում միակ միավորը բերած Դավիթ Նալբանդյանը նշել է, որ Արգենտինայի հավաքականը պետք է գոհ և բավարարված լինի իր կատարած աշխատանքով:

«Սա վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին՝ խաղացողներին, մարզիչներին, բոլորին: Ես կարծում եմ, որ մենք հրաշալի սեզոն ենք անցկացրել: Մենք այս եզրափակչին ներկայացել ենք լավագույն մարզավիճակում, մենք պատրաստ էինք ծանրագույն խաղին: Այս հանգստյան օրերին Իսպանիայի թիմը մեզ ցուցադրեց, թե որքան դժվար է հաղթել նրան ,իր իսկ հարկի տակ»,- Նալբանդյանի խոսքերը փոխանցում է sports.ru-ն:

Թենիսիստը խոստովանել է, որ միշտ չէ ամեն ինչը դասավորվում այնպես, ինչպես ուզում ենք. «Մենք հանգիստ ենք, քանի որ արել էինք ամենը, ինչ կարող էինք: Մրցակիցն այնքան ուժեղ է լինում, որ առանձնապես շատ բան անել չես կարող»: