Թուրքերը մտահգոված են նեոնացիստական տրամադրությունների աճով Գերմանիայում: Այդ մասին Բոննում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Դավութօղլուի Գերմանիա ժամանելու նպատակն էր այդ հարցի քննարկումը տեղաբնակ թուրքերի, ինչպես նաև այն լիազորված անձանց հետ, այդ թվում Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի հետ, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ գերմանաբնակ թուրքերը մտահոգված են երկրում նեոնացիստական հանցագործությունների աճով՝ նշելով, որ դրանք չպետք է դիտարկվեն միայն որպես դատական դեպք:
«Ինչպիսին էլ լինեն արդյունքները, հարկավոր է լույս աշխարհ բերել այսբերգի այն մասը, որը ջրի տակն է»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: