6 դեկտեմբերի 2011 - 10:49 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» կձևակերպի ԱՊՊԱ պայմանագրերը պարզեցված ռեժիմով

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում մի քանի րոպեում բանկում իրականացնել իրենց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն և ստանալ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր: Հաճախորդներից ընդամենը պահանջվում է այցելել բանկ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայականը և տեխնիկական անձնագիրը: Բանկի աշխատակիցը առցանց լրացնում է ապահովագրական ընկերության կայքում տեղադրված հատուկ ձևը և հաճախորդին է հանձնում իր ԱՊՊԱ կտրոնը: Տվյալ ծառայությունը մեծապես հեշտացնում է ավտոսեփականատերերին ապահովագրական կտրոնների տրամադրման գործընթացը և ամենակարևորը`կրճատում է դրա ստացման ժամանակը մինչև մի քանի րոպե, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: