Yandex ընկերությունն առաջարկում է իր օգտագործողներին Kaspersky հակավիրուսային ծրագրի տարբերակի ներբեռնում 6 ամսվա լիցենզիայով։ Այս մասին ընկերությունը հայտնում իր բլոգում։
Այս առաջարկից կարող են օգտվել Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ԽՍՀՄ նախկին երկրների օգտագործողները։ Իսկ երբ 6-ամսյա ժամկետը լրանա, օգտագործողները կստանան 20% զեղչ ամբողջական փաթեթի ձեռքբերման համար՝ Yandex.Money-ով վճարը կատարելու դեպքում։
Այս վեցամսյա ծառայությունը սակայն չի նախատեսում տեխնիկական սպասարկում։ Խնդիրների առաջացման դեպքում օգտագործողներին խորհուրդ է տրվում դիմել «Կասպերսկու լաբորատորիային»։