6 դեկտեմբերի 2011 - 16:52 AMT
ՀԵԵՖ-ն ու Հայաստանի Կենտրոնական բանկի կառույցը միասին կաջակցեն փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը

Երևանում 2 մլն դրամի համաձայնագիր է ստորագրվել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական ֆոնդի (ՀԵԵՖ) և «Փոքր և Միջին բիզնեսի վարկավորման աջակցություն» ՓԲԸ-ի` Հայաստանի Կենտրոնական բանկի դուստր ընկերության միջև:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, պայմանագրի համաձայն, միջոցներն ուղղվել են Հայաստանում ՀՀ դրամով փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: «Այն փաստը, որ Հայաստանի Կենտրոնական բանկը էական ներդրում է իրականացնում, մեծ վստահություն է ներշնչում Ֆոնդի և նրա երկրի տնտեսության զարգացման վրա հետագա դրական ազդեցության գործում», – ասել է Եվրոպական Ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Կլաուս Գլաուբիթթը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով` հայկական երկու բանկեր` Կոնվերս բանկն ու Արարատ բանկը, արդեն իսկ միջոցներ են ներգրավել ֆոնդից փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով և ակնկալվում է, որ նորաստեղծ ֆինանսավորման պատուհանի շնորհիվ համագործակցող ֆինանսական ինստիտուտների թիվը կավելանա: