Դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի կունենա ԼՂՀ անկախության հանրաքվեի 20-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելիություն: Հրավիրյալների թվում են ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, լրագրողներ ու մտավորականներ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Պաշտոնական արարողության շրջանակներում կկայանա նաև «Արցախ` հայ արվեստի և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումն իրականացվում է Ֆրանիսայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ: