London Chess Classic առաջնության 4-րդ տուրից հետո 8 միավորով առջևում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): 2-րդ տեղում Լյուկ Մաքշինն է (Անգլիա) նույնպես 8 միավորով: 4-րդ տուրում Կարլսենը ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ, իսկ Մաքշինը առավելության հասավ իր հայրենակից Դևիդ Հոուելի նկատմամբ:
Այս տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանգստանում էր և ուղիղ եթերում մեկնաբանում պարտիաները: Նա 4 միավորով 5-րդ տեղում է:
Դեկտեմբերի 7-ին մրցաշարում հանգստյան օր է, իսկ դեկտեմբերի 8-ին 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կարլսենը: Հիկարու Նակամուրան իր ուժերը կչափի Հոուելի, Նայջել Շորթը` Վիշվանաթան Անանդի, իսկ Կրամնիկը` Մայքլ Ադամսի հետ: