7 դեկտեմբերի 2011 - 14:06 AMT
Շուկայագետ. Հայաստանում ձվի շուկայում իրարանցում չի սպասվում

Հայաստանի ձվի շուկայում ամանորյա իրարանցում չի սպասվում, ինչպես անցած տարի, հայտարարել է շուկայագետ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծարան» ԲԲԸ նախկին տնօրեն Մինասե Եփրեմյանը: «Անցած տարվա փորձը ստիպեց ինչպես պետական կառույցներին, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտներին ավելի ուշադիր լինել նախաամանորյա իրարանցման հանդեպ»,-ընդգծել է նա դեկտեմբերի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով, մասնավորապես, Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հոգացել է նախատոնական շրջանում ձվի արտադրության և ներկրման ծավալների մեծացման մասին: Այսօրվա դրությամբ, պահեստավորվել է մոտավորապես 5 մլն ձու, այդ թվում նաև ներկրված, ինչին նպաստել է նաև անցակետային համակարգի՝ առանց խոչընդոտների աշխատանքը: Մարքեթոլոգի խոսքով, հայկական շուկայում 2 ամսվա պահանջարկը կազմելու է մոտավորապես 60-70 միլիոն: Ծրագրվում է, որ դեկտեմբերին արտադրվելու է մոտավորապես 35 մլն ձու, ինչպես նաև ներկրվելու է մոտավորապես 5 մլն: «Իրարանցումը մենք ինքներս ենք ստեղծում, կարիք չկա գնել և պահել նման քանակություն»,- հավելել է նա:

2010թ դեկտեմբերի 25 հետո Երևանի խանութներում խոշոր ձվերը դարձել էին դեֆիցիտային ապրանք, իսկ եթե հայտնվում էին վաճառասեղանին, ապա նրանց գնային տատանումը 70-80 դրամ էր, իսկ երբեմն հասնում էր 120 դրամի:

Անդրադառնալով ձվի գներին, որոնք որոշ վաճառակետերում արդեն բարձրացել են (№3 նախկինում արժեր 60 դրամ, իսկ այժմ այդ նույ գումարով կարելի է գնել №2), Մինասե Եփրեմյանը նշել է, որ շուկայում թանկացման միտում չի դիտվում՝ չհաշված առանձին վաճառակետերի սպեկուլյացիաները:

Հայաստանի տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը 2010թ մարտի 30 100 մլն դրամով տուգանել է «Լուսակերտի» թռչնաֆաբրիկային, որին բաժին է հասնում շուկայի 26,06%, դեֆիցիտի ստեղծման նախադրյալների ստեղծման համար:

Խոսելով հակամենաշնորհային մարմնի աշխատանքի մասին, Մինասե Եփրեմյանն ասել է, որ ցանկացած երկրում գործողությունները կրում են քաղաքականացված բնույթ և խոչընդոտում են առևտրին:

Հայկական շուկայում գործում է ձվի արտադրության 6 խոշոր սուբյեկտ՝ «Երևանի թռչնաֆաբրիկան», «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան, «Արզնու տոհմային թռչնաբուծարանը», «Արաքս» թռչնաֆաբրիկան, «Աշտարակի թռչնաբուծարանը» և Լուսակերտի «Հարություն» թռչնաֆաբրիկան», որոնք միասին զբաղեցնում են շուկայի 95%: