7 դեկտեմբերի 2011 - 15:15 AMT
ԵՄ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ

ԵՄ քաղաքական հարցերով քարտուղարության խորհրդի համակարգող, Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում ԵՄ պատվիրակության ղեկավար Հելգա Շմիդտը ելույթ է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ հայտարարությամբ: Ելույթում մասնավորապես ասվում է. «Ես կցանկանայի արտահայտել մեր անհանգստությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ: Լարվածության հետագա էսկալացիան դրամատիկ հետևանքներ է ունենալու ամբողջ տարածաշրջանի համար: Հենց այդ պատճառով ԵՄ-ն մտադիր է ակտիվացնել իր ամբողջ համագործակցությունը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»: