7 դեկտեմբերի 2011 - 19:43 AMT
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

Այսօր` ժամը 18։24-ի սահմաններում, հրդեհի ահազանգ է գրանցվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին և մարվել 18։43-ին։Այրվել են երեքական քմ մակերեսով պատ և հատակ, գրապահարան, աթոռ և թուղթ, ջերմահարվել են 4 մոնիտոր, օդորակիչ և սեղան: Տուժածներ չկան: