8 դեկտեմբերի 2011 - 09:27 AMT
Արմավիրում կանցկացվի ճամբար նոր մեդիայի գործիքների և հնարավորությունների մասին

Այսօր Արմավիր քաղաքում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ -ն կազմակերպել է «Արմավիր ճամբար» միջոցառումը, որի նպատակն է Արմավիրի երիտասարդությանը ծանոթացնել այլընտրանքային մեդիայի հնարավորություններին, բարձրացնել նրանց տեղեկացվածությունը այդ ոլորտում և իրենց ուժերը նոր մեդիայի դաշտում կիրառելու հնարավորություն ընձեռել:

Ճամբարն իրականացվում է «Երիտասարդական ակտիվ լրագրողական ցանց» ծրագրի շրջանակում, որը գործարկվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:

«Արմավիր ճամբարի» ընթացքում շնորհանդեսներով կներկայանան սոցիալական մեդիաների մի շարք ներկայացուցիչներ։