8 դեկտեմբերի 2011 - 09:54 AMT
Իսրայել. Ռուսական զենքի առաքումը Սիրիա ոչ մի լավ բանի չի հանգեցնի

Իսրայելի ԱԳ նախարար, փոխվարչապետ Ավիգդոր Լիբերմանը անհանգստություն է արտահայտել Սիրիա ժամանակակից ռուսական զենքի առաքման կապակցությամբ, փոխանցում է Ինտերֆաքսը:

«Ժամանակակից զենքի առաքումը Սիրիա, հատկապես այսօր, երկրում անկայունության և ձգձգված ճգնաժամի պայմաններում, կարող է հանգեցնել շատ բացասական հետևանքների: Հուսով ենք, որ մեր նկատողությունները ռուսական կողմը նկատի կունենա և՛ այս հարցի, և՛ մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Իրանը»,- հայտարարել է նա:

Դեկտեմբերի մեկին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել «Յախոնտ» թևավոր հրթիռներով «Բաստիոն» ափամերձ համալիրը ՝ համաձայն 2007թ կնքված պայմանագրի:

Մինչ Արևմտյան երկրները պատժամիջոցներ են ընդունում Իրանի միջուկային ծրագրի դեմ, Ռուսաստանը կարծում է, որ այս ծրագրից բոլոր հարցերը թոթափելու միակ ճանապարհը Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների վերականգնման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: