9 դեկտեմբերի 2011 - 09:15 AMT
Վանում երկրաշարժերը չեն դադարում

Դեկտեմբերի 9-ի գիշերը Թուրքիայի Վան քաղաքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումների հզորությունը կազմել է 4,4 բալ, հաղորդում է Sabah թերթը: Նախնական տվյալներով, երկրաշարժի արդյունքում զոհեր և ավերածություններ չկան:

Հոկտեմբերի 23-ին Վան գավառում 7.2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է ավելի քան 600 մարդ, տուժել է մոտ 4 200: Ավերակների տակից կենդանի դուրս է բերվել 231 մարդ: Տարերային աղետի արդյունքում փլուզվել է 2 262 շենք:

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում` Վան գավառում, 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ ցնցումների արդյունքում քանդվել է 25 շենք (այդ թվում՝ 2 հյուրանոց), որոնցից 22-ն այդ ժամանակ դատարկ էին (մարդիկ տարհանվել էին հոկտեմբերին 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո)։ Այնուամենայնիվ, երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 40 մարդ: