9 դեկտեմբերի 2011 - 09:17 AMT
Իրանում ցուցադրել են կործանված անօդաչու սարքը

Իրանի պետական հեռուստաալիքը ցուցադրել է ամերիկյան անօդաչու սարքի առաջին նկարները, որը կործանվել էր անցած շաբաթ իրանական ռազմաօդային ուժերի կողմից, հաղորդում է Fars News գործակալությունը:

Համաձայն հեռուստառեպորտաժի անօդաչուի թևերի բացվածքը 26 մետր է, երկարությունը՝ 4.5 մետր, իսկ բարձրությունը՝ 1.84: Անօդաչու RQ-170 Sentinel զինված է դիտման, տվյալների հավաքման, կապի էլեկտրական միջոցների և ռադիոտեղորոշիչ լավ զարգացած համակարգով, ասվում է ռեպորտաժում:

Դեկտեմբերի 4 ամերիկյան անօդաչու սարքը ներխուժել է Իսլամական Հանրապետության օդային տարածություն արևելքից և անմիջապես կործանվել է իրանական ՀՕՊ բանակի կողմից: Ամերիկյան կողմը սկզբում մերժում էր այս տեղեկատվությունը, պնդելով, որ իրանական հայտարարությունը կարող էր վերաբերել անցած շաբաթ անհայատացած անօդաչու հետախուզական սարքին: Սակայն NBC՝ հղելով ԱՄՆ պաշտոնյաներին, խոստովանել է, որ Իրանում կործանված անօդաչու սարքը պատկանում է ԿՀՎ-ին: