9 դեկտեմբերի 2011 - 11:27 AMT
Բուլղարիան կբարձրացնի թուրքական ապրանքների համար նախատեսված տուրքերը՝ հետևելով Սիրիայի օրինակին

Այն բանից հետո, երբ Սիրիան Թուրքիայից ներկրվող ապրանքների համար 30 տոկոսով բարձրացրեց մաքսային տուրքերը, Բուլղարիան նույնպես որոշում կայացրեց Թուրքիայի դեմ, գրում է Milliyet թերթը:

Բուլղարիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն բոլոր թուրքական բեռնատարները պետք է տուրք մուծեն երկիր մտնելիս, նույնիսկ եթե դրանք դատարկ են: