9 դեկտեմբերի 2011 - 12:39 AMT
Հինգերորդ Համահայկական խաղերի կազմակերպման համար ծախսվել է 145 մլն դրամ

Դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գլխավոր վեհաժողովի նիստը: Կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփել է օգոստոսի 14-21 տեղի ունեցած Համահայկական խաղերի արդյունքները, որոնց մասնակցեց 3240 մարզիկ 125 քաղաքից:

Ըստ Զաքարյանի, խաղերի անցկացման համար հատկացվել էր 206 մլն 670 հազ դրամ, որից 80 մլն պետբյուջեից, իսկ մնացածը տրամադրել են հովանավորները: «80 մլն 49 մլն մենք վերադարձրել ենք պետբյուջե, քանի որ ծախսել ենք ընդամենը 31 մլն: Հովանավորների միջոցներից ծախսվել է 114 մլն, մյուս մասը մնացել է մեր հաշվեհամարին և կծախսվի այլ միջոցառումների կազմակերպման համար»,-հայտարարել է Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահը:

Հայաստանի նախագահի հրամանագրով 5-րդ խաղերի բարձր մակարդակով կազմակերպման ու անցկացման համար 10 մարդ արժանացել է շնորհակալագրերի: