«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադիր է դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը՝ 2012թ մանրածախ գործարարության բանժի մեծացման հաշվին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը: Նրա խոսքով, «Ամերիաբանկ» ՓԲԸ ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախի բաժինը, այսօրվա դրությամբ կազմում է 15%: «Հաջորդ տարի, ըստ բիզնես պլանի, մենք ծրագրում ենք այն հասցնել 25-30%»,- հայտարարել է նա:
Դեկտեմբերի 9 Երևանում կայացել է «Ամերիաբանկ» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղի նոր գրասենյակի պաշտոնական բացումը, որն այսուհետև գործելու է Կոմիտասի պ. 12 հասցեում, նախկին Կոմիտաս 58-ի փոխարեն:
Բանկի ներկայացուցչի խոսքով, «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործարարության վարկայն պորտֆելը այժմ կազմում է 18 մլրդ դրամ: Նոր «Կոմիտաս» մասնաճյուղի գրասենյակում այդ ցուցանիշը 150 մլն դրամ է, մենք ծրագրում ենք տարվա ընթացքում վարկային ներդրումները հասցնել 1 մլրդ դրամի»,- հավելել է Վազրիկ Սեկոյանը: