9 դեկտեմբերի 2011 - 15:36 AMT
Հայաստանի հակամենաշնորհային մարմնի ղեկավարը դեկտեմբերի 12-ին կմեկնի Արցախ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն:

Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի և աշխատակազմի հետ:

Դեռևս նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի համաձայն, կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ:

ՏՄՊՊՀ պատվիրակության կազմում են նաև Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը և աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը: