Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան: Այդ մասին ՀՀ նախագահը հաղորդել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ հանդիպման արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում:
«Ես հաճույքով ընդունեցի Միշել Սուլեյմանի հրավերը»,- հայտնել է Հայաստանի նախագահը:
Նախագահի այցի ամսաթիվն առայժմ հայտնի չէ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի ընթացքում Սուլեյմանը կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցի շրջանակում արդեն համագործակցության 7 համաձայնագիր է ստորագրվել տարբեր ոլորտներում: