9 դեկտեմբերի 2011 - 17:58 AMT
Ապագայում Համահայկական խաղերի ծրագրում կարող են ընդգրկվել նաև ձմեռային մարզաձևեր

Դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստը: Նիստում քննարկվել է նաև համահայկական խաղերի ծրագրում ձմեռային մարզաձևեր ընդգրկելու հարցը: Այն արժանացել է գործկոմի հավանությանը և որոշվել է ձմեռային խաղերի անցկացման հետ կապված մանրամասները քննարկել գործկոմի հաջորդ նիստի ընթացքում: Համահայկական խաղերի համաշխարհային ասամբլեան ընթացիկ նիստում որոշել է ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստի անցկացման վայրը և ժամանակացույցը: Այն կկայանա 2012-ի մայիսին` Վիեննայում:

Ասամբլեայի օրակարգային հաջորդ հարցերն էին ՀԽՀԿ-ի նախագահի և գործկոմի կազմի ընտրությունը և ՀԽՀԿ-ի կանոնադրությունում լրացումներն ու փոփոխությունները: ՀԽՀԿ նախագահ ընտրվել է Իշխան Զաքարյանը, փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը և Ստեփան Դեր Բետրոսյանը: Կոմիտեի գլխավոր քարտուղար է ընտրվել Բագրատ Բուռնազյանը: ՀԽՀԿ-ն ընտրել է նաև գործկոմի կազմը: