9 դեկտեմբերի 2011 - 18:23 AMT
Վլադիմիր Եվսեև. Ղարաբաղյան հակամարտությունն ուղղակիորեն կապված չէ ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ

ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունների միջև լարվածության մեծացումը ազդեցություն չի ունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի հակամարտությունների վրա, որոնք, նախ և առաջ, բնորոշվում են ներքին տարածաշրջանային գործոններով: Այդ մասին տարածաշրջանային պորտալին տված հարցազրույցում հաղորդել է Հասարակական-քաղաքական հեազոտությունների կենտրանի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

Փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունում, ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե որքան կկարողանան կողմերը ուժային տարբերակով խնդիրը լուծելուն ընդդիմանալ: «Այստեղ գնում է շատ վտանգավոր բալանսավորում այն առումով, որ անընդհատ տեղի է ունենում փոխհրաձգություն և անցկացվում են բազմաթիվ ուսմունական վարժանքներ: Սակայն ես կարծում եմ, որ ԼՂ-ում իրավիճակը ուղղակիորեն կապված չէ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատացման հետ»,- ընդգծել է նա:

Մի կողմից, պաշտոնապես ԱՄՆ մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, սակայն, ըստ էության, վերջին ժամանակներս այն ինչ-ինչ առումներով հեռացել է իր գործառույթներից. «ԼՂ վերաբերյալ խնդիրներում հանդիպումներն իրականացել են ռուսական կողմի նախաձեռնությամբ»:

Այդ տեսանկյունից, փորձագետի խոսքով, եթե ԱՄՆ ավելի ակտիվ լիներ, ապա կարելի էր ակնկալել առճակատման տարրերը: «Քանի որ ԱՄՆ նախագահը մտադիր է երկրորդ անգամ ընտրվել, պետք չէ սպասել ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը: Դրանից ելնելով՝ կարելի է հուսալ Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը»,- ընդհանրացրել է նա:

Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացել են նրանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվեց Մոսկվային իրավաբանական երաշխիք տալուց, որ չի ուղղի նրա դեմ վերստին ստեղծվող ՀՀՊ համակարգը: Վերջերս՝ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպման շրջանակներում կայացել է Ռուսաստան- ՆԱՏՕ Խորհրդի նիստ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Դրա առանցքային քննարկման թեման ԵվրոՀՀՊ համակարգի վերաբերյալ համագործակցությունն է: Սակայն կողմերն այդպես էլ փոխզիջման չեն հասել: