
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում դեկտեմբերի 9 դանակով զինված մոլագարը հարձակվել է անցորդների վրա: Ինչպես փոխանցում է utro.ru-ն՝ հղելով ականատեսներին, տղամարդը վազել է Կորնեյչուկի շրջանի փողոցներում և բակերում և դանակով հարվածել նրանց, ովքեր « ձեռքի տակ են ընկել»: Նախքան ոստիկանությունը կհասցներ ձերբակալել նրան, տղամարդը հասցրել է վիրավորել 12 մարդու, այդ թվում նաև 5-ամյա երեխայի: Մեկ մարդ զոհվել է:
Հարձակումներն իրականացվել է «որսորդական դանակի նման» մի զենքով, հիվանդներին հետազոտած բժիշկներից մեկի խոսքը փոխանցում է LifeNews.ru: «Բոլոր տուժածների վերքերը սարսափելի են»,- հավելել է նա:
LifeNews.ru-ն հաղորդում է, որ 12 տուժածներից 8 ստացել են լուրջ վնասվածքներ: 5-ամյա Դիման, ով ևս տուժել է հանցագործի հարձակումից, թեթևակի է վիրավորվել, սակայն լուրջ հոգեբանական վնասվածք է ստացել: Երեխան նյարդային ցնցում է տարել, երբ խելագարը նրա աչքի առջև երկու մարդու է վիրավորել:
ՆԳ գլխավոր բաժնում,մեկնաբանելով հանցագործի ձերբակալումը, նշել են, որ նա ակնհայտորեն հոգեպես նորմալ չէ և գտնվում է սուր փսիխոզի վիճակում: