
Վայոց Ձորում կայացած «Հայփոստի» երեք վերանորոգված բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողության ժամանակ «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ավագյանը անդրադարձել է Վանաձորի փոստային բաժանմունքում տեղի ունեցած յուրացումների դեպքին, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը հարուցել է քրեական գործ: Այս մասին հայտնել են « Հայփոստ» ընկերությունից:
«Վանաձորի դեպքը, ինչպես նմանատիպ մյուս դեպքերը, բացահայտել և դրանց մասին իրավապահ մարմիններին է ահազանգել «Հայփոստ»-ը: Ընդհանուր առմամբ, այսօր «Հայփոստ թրասթ մենեջմնեթի» և «Հայփոստ» ՓԲԻ-ի ղեկավարության կողմից շատ խիստ վերահսկողությւն է իրականացվում, և այդ վերահսկողության շնորհիվ է նաև որ կենսաթոշակների բաշխման գործընթացում հնարավոր եղավ շտկել թերությունները և պետբյուջե վերադարձնել շուրջ 21 մլրդ դրամ»,-նշել է նա։