10 դեկտեմբերի 2011 - 15:32 AMT
Իրանը ներողություն է պահանջում ԱՄՆ-ից ապօրինի գործողությունների համար

Միացյալ Նահանգները պետք է ներողություն խնդրեն Իրանից իրենց ապօրինի գործողությունների համար, ասել է Իրանի ԶՈւ կենտրոնակայանների պետերի միավորված կոմիտեի ղեկավար, բրիգադի գեներալ Մասուդ Ջազաերին, հայտնում է շաբաթ օրը «Մեհր» գործակալությունը:

Այդ հայտարարությունն արվել է Իրանի ԶՈւ կողմից ամերիկյան անօդաչու սարքի չեզոքացման միջադեպի առնչությամբ:

«Հաջորդ անգամ Իրանը կարձագանքի նման իրադարձություններին ոչ միայն ներքին սահմաններում, այլ նաև դրանցից դուրս»,-ասել է գեներալը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամեդ Հազաին կոչ արեց ՄԱԿ-ին դատապարտել ԱՄՆ ագրեսիվ գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ, այդ թվում ԱՄՆ անօդաչու սաքերի կողմից Իրանի օդային տարածքի խախտումը և «հստակ ու արդյունավետ միջոցներ» ձեռնարկել, վերջ դնելու համար «վտանգավոր ու հակաիրավական գործողություններին»: