12 դեկտեմբերի 2011 - 12:51 AMT
Հայաստանի թիմը Ռուսաստանի ՊՆ ձյուդոյի գավաթի խաղարկությունում 2-րդ տեղն է զբաղեցրել

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայոմ ավարտվեց Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի խաղարկությունը մինչև 20-տարեկան երիտասարդների միջև: Մրցաշարը անցկացվեց առաջին անգամ, բայց բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՌԴ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ այն կանցկացվի ամեն տարի: ՌԴ-ն ներկայացնում էին Բանակի մարզական ակումբի, Ներքին գործերի նախարարության, Արտակարգ իրավիճակների և Ռազմական ինստիտուտի թիմերը: Մասնակցում էին նաև Թուրքիայի, Բելոռուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Գերմանիայի Դաշնության, Լեհաստանի, Հունգարիայի և Հայաստանի Բանակի մարզական ակումբի թիմերը:

Հայաստանի թիմը նախնական հանդիpումներում առաջինը 3:2 հաշվով հաղթեց ՌԴ Արտակարգ իրավիճակների թիմին, երկրորդ հանդիպմանը 4:1 հաշվով հաղթեց Ուկրաինայի, իսկ կիսաեզրափակիչում` նորից 4:1 հաշվով ՌԴ Ներքին գործերի նախարարության թիմերին:

Եզրափակչում հայ ձյուդոյիստները հանդիպեցին ՌԴ Բանակի մարզական ակումբի թիմին, և համառ պայքարում 3:2 հաշվով հայկական թիմը պարտվեց և բավարարվեց 2-րդ մրցանակային տեղով: