12 դեկտեմբերի 2011 - 13:04 AMT
«Կոնվերս բանկում» կայացել է «Ձմեռային անակնկալ» նոր ժամկետային ակցիայի խաղարկությունը

Դեկտեմբերի 10-ին «Կոնվերս բանկում» կայացավ «Ձմեռային անակնկալ» նոր ժամկետային ակցիայի խաղարկությունը, որին մասնակցեցին դեկտեմբերի 1-ի դրությամբ առկա 348 ավանդատու: Խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակին արժանացած ավանդատուն շահեց խոշոր դրամական պարգև, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Ակցիայի արդյունքում բանկում ներգրավվել է մոտ 640 մլն դրամի ավանդ, բանկին վստահել են ավելի քան 350 ավանդատու: «Ձմեռային անակնկալ» ժամկետային ավանդի ընդունման ակցիան կազմակերպվել էր 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2011թ. փետրվարի 28-ը: Ավանդներն ընդունվում էին ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` մեկ տարի: Տոկոսադրույքի վճարումը կատարվում էր ներդրման պահին, հաճախորդի ցանկության դեպքում տոկոսները փոխանցվել են VISA GIFT քարտին:

«Կոնվերս բանկում» ներկայումս գործում են հիփոթեքային վարկերին ուղղված «ԵՐՋԱՆԻԿ ԾՆՈՂՆԵՐ», նոր տեսակի «ՇԱՆՍ», «Երևան» ժամկետային ավանդների, «Նվեր կանանց համար» և «Զեղչային հատուկ համակարգ» բանկի քարտապանների համար ակցիաները: