4 դեկտեմբերի 2003 - 21:17 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ
Այսօր Բաքու են ժամանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահները: Ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, այցի նպատակն է` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության հետ բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման վերաբերյալ խորհրդատվությունների շարունակությունը Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցի ընթացքում տեղի կունենան համանախագահների հանդիպումները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ նախօրեին նրանք հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներին Մաասթրիխում` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների համաժողովի շրջանակներում: Նշենք նաեւ, որ Երեւան միջազգային միջնորդները կժամանեն դեկտեմբերի 6-ին: