
Ամերիկայն The New York Times-ը հոդված է հրապարակել Արցախում ծնելիության մասին: Հոդվածի համար խթան է հանդիսացել հայտնի բրիտանացի լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր-Լինդի ֆոտոշարքը:
Դեկտեմբերի 11-ին Լինդը լայն հանրությանն է ներկայացրել «Ազգային արգանդ» նախագիծը՝ նվիրված Արցախում ծնելիության խթանման ծրագրին:
«Ամուսնական զույգը 780 դոլար է ստանում առաջնեկի ծննդյան համար, այնուհետև գումարն աճում է, իսկ հինգից ավելի երեխաներ ունեցող ընտանիքները տուն են ստանում կառավարությունից: Այս նախագիծը կոչված է ավելացնելու բնակչության թվաքանակը, որը խիստ կրճատվեց Արցախյան պատերազմի օրերին»,-գրում է թերթը:
Իր աշխատանքներում Լինդը ներկայացրել է 20-ամյա կանանց առօրյա կյանքը, նրանց երեխաներին ու ընտանիքները: