12 դեկտեմբերի 2011 - 16:10 AMT
ԱՊՀ Երիտասարդական միության վարչության խորհրդի ներկայացուցչություն կբացվի ԱՊՀ բոլոր երկրներում

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության վարչության խորհուրդը այսօր՝ դեկտեմբերի 12-ին, որոշում է կայացրել ԱՊՀ բոլոր երկրներում ներկայացուցչությունների բացման մասին:

Որոշման կայացման համար հիմք է ծառայել Միության՝ Երևանում գործող ներկայացուցչության արդյունավտ փորձը:

«ԱՊՀ երիտասարդների՝ ընդհանուր արժեքների, նախ և առաջ, ընդհանուր անցյալի շուրջ համախմբումը հանդիսանում է կարևոր զենք՝ դիմակայելու համար մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առաջ»,- ընդգծել է Միության վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: