12 դեկտեմբերի 2011 - 17:09 AMT
Մոսկվայում ադրբեջանական ավազակախումբ է ձերբակալվել

Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզման գլխավոր վարչության աշխատակիցների հատուկ գործողության արդյունքում Մոսկվայում ձերբակալել է ազգային հանցավոր խմբավորման պարագլուխը, որի կազմում էին ադրբեջանցիներ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ կայքին:

Ըստ օպերատիվ տվյալների, ադրբեջանական հանցավոր խմբավորման մասնակիցները մասնագիտացել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ կողոպուտների, ավազակային հարձակումների, մարդկանց առևանգումների կատարման վրա:

Ոճրագործները գործել են հիմնականում ՌԴ Մոսկվայի ու Վլադիմիրի շրջաններում: Ձերբակալվածին ավազակային հարձակում կատարելու մեղադրանք է առաջադրվել: