2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 623 375 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը:
Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10 518-ով, այդ թվում 1835-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է տասնմեկ ամիսների արդյունքներով: