4 դեկտեմբերի 2003 - 18:24 AMT
ՋՈՐՋ ՌՈԲԵՐՏՍՈՆ.ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՏՕ-Ի ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը Հարավային Կովկասում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնն երեկ Բրյուսելում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպումից հետո: Նրա խոսքերով, հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության պլանի մշակման հեռանկարները, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, մասնավորապես, Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: