3 դեկտեմբերի 2003 - 21:38 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՆԴԱՏՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատում պետք է ներառվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որոնք տարածաշրջանի անվտանգության ապահովման կարեւոր մասն են հանդիսանում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը` ելույթ ունենալով Երեւանում կայացած ԵՄ հարցերով սեմինարի ընթացքում: