Միանգամից մի քանի հարյուր սիրիացի զինծառայողներ անցել են ապստամբների կողմը երկրի հյուսիսում, ասվում է Guardian թերթի խմբագրական բլոգում:
Համապատասխան բովանդակության տեսանյութը արդեն հայտնվել է ինտերնետում: Այնտեղ երևում է, թե ինչպես են համաքաղաքացիների վրա կրակել հրաժարվող զինվորները նրանց հետ մասնակցում հանրահավաքին նախագահ Ասադի ռեժիմի դեմ:
Որոշ ժամանակ անց մոտակա Կինսաֆրա գյուղի բնակիչները բարձրացրեցին «անկախության դրոշը», որը պաշտոնականից տարբերվում է նրավով, որ վերին շերտը ոչ թե կարմիր է, այլ կանաչ, և հայտարարեցին ռեժիմին անհնազանդության մասին:
Միաժամանակ, երկրի հակառակ կողմում՝ հարավային Դերաա նահանգում, ընդդիմության կողմն է անցել բանակի մի փոքր ստորաբաժանում:
Ինչպես հայտնում են սիրիացի ապստամբները, ողջ երկրով մեկ շարունակվում են բախումները զինվորականների ու ներքին անվտանգության ուժերի հետ: Դեկտեմբերի 13-ի ընթացքում զոհվել է առնվազն 18 մարդ:
Սիրիայում վերջին 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: