Ֆրանսիայի «Հայ Դատի» գրասենյակի ներկայացուցիչները նամակ են հղել Ֆրանսիայի ԱԳՆ՝ խնդրելով հանդիպում կազմակերպել ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայ Դատի գրասենյակից: «Քանի որ Բերնար Ֆասիեն ԱԳՆ աշխատակից է, մենք կցանկանայիք նրա կողմից ստանալ նախարարի արտահայտությունների բացատրությունը»,-հայտարարել են նրանք:
Հարցման պատասխանը և հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ Ֆրանսիայի ԱԳՆ առայժմ չեն ստացվել: Դեկտեմբերի 8, «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը՝ մոռացված հակամարտություն» կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան և սենատոր Նատալի Գուլեի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բերնար Ֆասիեն, ում 2012թ հունվարից սկսած կփոխարինի Ժակ Ֆորը, հայտարարել է, որ հասկանում է «Ադրբեջանի տառապանքները: Այդ երկրի տարածքները գրավված են: Որպես ֆրանսիացի, ես լավ եմ հասկանում՝ ինչ է նշանակում օկկուպացիա»:
Հայ Դատի ներկայացուցիչներ խոսքով, դա խոսում է այն մասին, որ հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահի դիրքորոշումը կողմնակալ է: