14 դեկտեմբերի 2011 - 14:50 AMT
Վլադիմիր Դորոխին. Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի նպաստի ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը

Որպես միջնորդ Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «Միջնորդների առաջարկներում շատ բան կա, ինչի մասին դեռևս կարելի է մտածել և խոսել: Այդ մասին օրերս ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նախարարական ժողովում: Սակայն այլ տեսակետից, իհարկե, կյանքը նույն տեղում չի դոփում, և խոսել այն մասին, որ արդեն ոչ մի բան հնարավոր չէ անել, իհարկե, թույլատրելի չէ»,-ընդգծել է նա, հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ դժգոհությունները ՌԴ համար ազդակ է շարունակել և ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը, հաղորդում է ԱզերԹԱջը: