14 դեկտեմբերի 2011 - 18:03 AMT
Բժեզինսկի. Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել

Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին Ատլանտյան խորհրդի նիստում:

«Եթե մենք, այսպես թե այնպես, պատերազմ սկսենք Իրանի հետ, նրա հետևանքները մեր և ողջ աշխարհի համար աղետալի կլինեն»,-ասել է Բժեզինսկին:

«Մենք կարծում ենք, որ պարտադրման մարտավարության շնորհիվ կկարողանանք խուսափել պատերազմից: Սակայն, որքան շատ ենք մենք հակվում դեպի պարտադրումը, այնքան մեծանում է պատերազմի հավանականությունը, եթե պարտադրանքը չաշխատի: Դա դրամատիկորեն կրճատում է գործողության մեր տարբերակները»,-հայտարարել է Բժեզինսկին՝ խոսելով ԱՄՆ-ի ու Իրանի դիմակայության համար, հայտնում է «Ինտերֆաքսը»: