Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները արդյունավետ գործընկերներ են գլոբալ մարտահրավերներին բազմակողմանի պատասխանների զարգացման գործում: Այդ մասին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցերին նվիրված լսումների ժամանակ հայտնել է Եվրոպայում ու Եվրասիայում ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Ֆրանսիայի հետ համատեղ սերտ համագործակցում են բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է Գորդոնը: